Հունվար-մայիս ամիսներին Վրաստանից աշխարհի 39 երկիր է արտահանվել 33,6 մլն շիշ (0,75լ) գինի։ Այս թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 6%-ով, իսկ արտահանված ապրանքի արժեքն աճել է 16%-ով։
Վրացական գինին ամենաշատն արտահանվում է դեպի Ռուսաստան. հունվար-մայիս ամիսներին ռուսական շուկա է արտահանվել 21 մլն 372 հազար 581 շիշ գինի։
Վրացական գինի ներմուծող երկրների առաջին հնգյակում են նաեւ՝
Ուկրաինա՝ 3 080 562 շիշ,
Չինաստան՝ 2 972 733 շիշ,
Լեհաստան՝ 1 540 182 շիշ,
Ղազախստան՝ 1 223 256 շիշ։