Ինքնաթիռը Բուկ ԶՀՀ-ից արձակված հրթիռով ոչնչացվել է Դոնեցկի երկնքում, զոհվել է 298 մարդ։
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Ռուսաստանը բավարար չափով չի համագործակցում MH17-ի կործանման հանգամանքների բացահայտման հարցում եւ պետք է պատասխան տա ողբերգության համար։
Ռուսաստանը պետք է պարզաբանի, թե իրականում ինչու են զոհվել հարյուրավոր մարդիկ,- նշել է Պոմպեոն։
Հիշեցնենք, որ Malaysia Airlines ավիաընկերության Բոինգ 777 MH17 չվերթի ինքնաթիռը (Ամստերդամ-Կուալա Լումպուր (Նիդերլանդներ-Մալայզիա)) 2014թ. հուլիսի 17-ին հրթիռակոծվել է Դոնեցկի երկնքում, զոհվել է 298 մարդ։
Նիդերլանդների Անվտանգության խորհուրդը հետաքննությամբ պարզել է, որ ինքնաթիռը ոչնչացվել է Բուկ ԶՀՀ-ից արձակված երկիր-երկինք դասի հրթիռով, որը, ենթադրվում է, արձակվել է Կուրսկի մոտակայքում գտնվող ռուսական զորամասից։
Ռուսաստանը հերքում է դեպքին իր մասնակցությունը եւ հետաքննության արդյունքները, որոնք ճանաչվել են Նիդերլանդների եւ Ավստրալիայի կողմից, իսկ հիմա այն ընդունում է նաեւ ԱՄՆ-ը։ Այս առիթով Պոմպեոն ընդգծել է, որ Նիդերլանդների կողքին են եւ Մոսկվային կստիպեն ընդունել մեղքը։