Հետախույզ-ինքնաթիռներ՝ Ռուսաստանի սահմանների մոտ

IMG_20190606_174306_436PlaneRadar մոնիտորինգային ծառայությունը Ռուսաստանի սահմանների մոտ դիտարկել է ամերիկյան երեք հետախույզ-ինքնաթիռների։

Lockheed ЕР-3Е Orionհետախուզում է իրականացրել Ղրիմի մոտակայքում եւ Կրասնոդարի մարզի ափամերձ գոտում։

Boeing RC-135V Rivet Joint ինքնաթիռը նկատվել է Կալինինգրադի մարզի մոտակայքում։

Ավելի ուշ ԱՄՆ ՌՕՈւ ռադիոէլեկտրոնային հետախուզման Boeing RC-135V Rivet Joint հետախույզ-ինքնաթիռը ուսումնասիրություններ է սկսել ռուսական սեւծովյան ափերի մոտ։IMG_20190606_155416

Առաջինն ու երրորդը օդ են բարձրացել Կրետե կղզու Սուդա-Բեյ ավիաբազայից, իսկ երկրորդը՝ Մեծ Բրիտանիայի Միլդենհոլլա ավիաբազայից։

Վերջին շրջանում հաճախակի են օտարերկրյա՝ հիմնականում ամերիկյան անօդաչուները եւ հետախույզ-ինքնաթիռները հայտնվում Ռուսաստանի սահմանների մոտ՝ հատկապես Սեւ ծովի վրա, Կալինինգրադի եւ Սիրիայի ռուսական բազաների մոտ։

Ռազմական փորձագետ Ալեքսանդր Ժիլինի կարծիքով, ամերիկյան գործողությունները նպատակ ունեն լարվածության նոր օջախներ ստեղծելու եւ Մոսկվայի ուշադրությունը շեղելու։

Ռուսաստանը մեծ ուժեր է կենտրոնացրել Ղրիմում, իսկ ԱՄՆ-ին հետաքրքիր է, թե այստեղ պաշտպանական ինչ միջոցառումներ են ձեռնարկվում,- նշել է փորձագետը։

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.