Կառավարությունը որոշել է ոռոգման նպատակով Սևանա լճից 2019 թ. ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանել մինչև 170.0 մլն մխ:
Որոշման ընդունումը պայմանավորված է ոռոգման ջրառաջարկի դեֆիցիտը մասնակի մեղմելու անհրաժեշտությամբ: Որոշմամբ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը կապահովի` համաձայն Ջրային կոմիտեի կողմից ներկայացվող չափաքանակի և ժամկետների: