Թորհիլդուր Սուննան Բաքվում ծանոթանալու էր քաղբանտարկյալների հետ կապված խնդիրներին։
Եվրոպայի խորհրդի՝ քաղբանտարկյալների հարցերով զեկուցող Թորհիլդուր Սուննան չի կարողացել այս շաբաթ այցելել Ադրբեջան։
Ադրբեջանի իշխանությունները այս պահին այցելությունը գնահատել են ոչ նպատակահարմար՝ տոնական միջոցառումներով պայմանավորված։
ԵԽ զեկուցողն իր թվիթերյան էջում այս առիթով գրել է.
Հիասթափված եմ Ադրբեջան այցիս հետաձգումից։ Այնտեղ ընդդիմության հայտարարած խնդիրների շուրջ հարցեր պիտի քննարկվեին քաղհասարակության հետ, սակայն իշխանությունները հաղորդել են, որ ժամկետները տոների պատճառով հարմար չեն։ Կսպասենք սեպտեմբերի այցին։