Վրաստանը բիզնեսի վարման պարզությամբ եւ կոռուպցիայի նվազեցմամբ առաջատար երկրների ցանկում է։
Global Finance միջազգային ֆինանսական ամենամսյա պարբերականը Վրաստանը դասել է ներդրումային հետաքրքրությամբ ամենադինամիկ երկրների շարքը։
Գնահատումը կատարվել է ըստ հինգ չափորոշիչների՝
-համախառն ներքին արդյունքի աճի կանխատեսում,
-օտարերկրյա ուղիղ ներդրումների փոփոխություն,
-կոռուպցիայի նվազեցում,
-երկրի մրցունակություն եւ
-բիզնեսի վարման պարզություն։
Միաժամանակ, տնտեսական բաղադրիչների համաձայն Վրաստանը բիզնեսի վարման մատչելիության եւ կոռուպցիայի նվազեցման ցուցանիշներով թոփ 10-յակում է հայտնվել։