Ես չէի խոսի նրա մասին, եթե այսօր ներկա չլինեի նրա մասնակցությամբ մի ոչ այնքան հաճելի շոուի
Գեւորգ Թոսունյանն իր fb էջում գրել է.
Ծանոթացեք՝ ձախից Սևակ Թորոսյանն է Ռոբերտ Քոչարյանի ֆրանսիահայ փաստաբանը, բավականին բարեկիրթ և լավ մարդ ու կարծում եմ՝ գրագետ փաստաբան։ Ես չէի խոսի նրա մասին, եթե այսօր ներկա չլինեի նրա մասնակցությամբ մի ոչ այնքան հաճելի շոուի։ Սևակ Թորոսյանը շատ լավ խոսում է հայերեն, այդ թվում՝ իրավական տերմիններին է տիրապետում, սա ասում եմ մեկը, ով իր հետ հարցազրույց է ունեցել տարիներ առաջ (երկու լինք կդնեմ քոմմենթներում), սակայն այսօր Թորոսյանը դատարանում էր թարգմանիչի հետ ու ելույթներ էր ունենում ֆրանսերեն։ Զավեշտալին նաև այն էր, որ ամբողջ նիստի ընթացքում թարգմանիչը կողմերի խոսքերը չէր թարգմանում նրա համար, իսկ օրինակ մեղադրողների ելույթների ժամանակ դեմքի ծամածռություններ էր անում, ուզել կասի՝ էս ինչ աբորիգեններ են, ես Ֆրանսիայից եկել եմ ու հայտնվել այս հետամնաց դատարանում։
Թերևս փորձ է կատարվում կրկնել Վարդան Պետրոսյանի դատավարության նախադեպը՝ ծանրակշիռ տեքս տալով պաշտպանական կողմի մասնակցությանը։ Անիրազեկ դիտողը կհավատա, բայց մի քիչ, ոչ խորանում ես ամեն ինչ պարզ է դառնում։ Սա զավեշտալի ներկայացում ա, ու չեմ կարծում, որ Քոչարյանի ուժեղ պաշտպանական խումբը այս շոուի կարիքն ունի։
Եվս մի հանգամանք. գիտեմ պարոն Թորոսյանի դիրքրոշումը պատմուճանի վերաբերյալ. Ֆրանսիայում կողմը կրում է, բայց այստեղ էտքան էլ տեղին չի։ Նա ահավոր շոգում էր ու զգում էի, որ անհարմար ա էս վիճակն իր համար։