Ադրբեջանի Գաբալա քաղաքում կայացավ Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը։
Առանձին հանդիպում է տեղի ունեցել Վրաստանի եւ Ադրբեջանի ՊՆ-ների միջեւ, ովքեր քննարկել են ռազմական ոլորտում երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր եւ հույս են հայտնել, որ համագործակցությունը կխորանա։
Վրաստանի ՊՆ Լ. Իզորիան ադրբեջանցի գործընկերոջը շնորհակալություն է հայտնել իր երկրի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանմանն աջակցելու համար։
Լեւան Իզորիան եւ Զաքիր Հասանովը ստորագրել են գերատեսչությունների միջեւ երկկողմ համագործակցության ծրագիրը։