Ղրիմի կամրջով անցնող երկաթգծերից մեկի ռելսերն արդեն իրար են միացվել։
Այս ուղղությունը թերակղզուց մայրցամաք տանող գիծն է։ Հակառակ ուղղությունը դեռեւս պատրաստ չէ։
Ղրիմի կամուրջն ունի ընդհանուր 19 կմ երկարություն. այն ամենաերկարն է Ռուսաստանում եւ Եվրոպայում։ Կամրջի ավտոճանապարհի բացումն արվել է 2018թ. մայիսին, իսկ երկաթուղու շինարարությունը դեռեւս շարունակվում է։