Հաղորդվում է, որ կան զոհեր եւ վիրավորներ։
Կախեթիի շրջանի Տուշեթիա բարձրլեռնային գոտում զբոսաշրջային մեքենան ընկել է ձորը։
Դեպքը տեղի է ունեցել Եվրոպայի ամենավտանգավորներից մեկը համարվող Փշավելի-Աբանո-Օմալո ճանապարհի 18-րդ կիլոմետրին։ Հաղորդվում է, որ կան զոհեր եւ վիրավորներ։ Այս պահին տեղում աշխատում են փրկարարներ եւ շտապօգնության բրիգադներ։
Սա դեպի Տուշեթիա տանող միակ ճանապարհն է, որը տարվա կեսը ծածկված է ձյան շերտով՝ Դաղստանին եւ Չեչնիային սահմանակից այս տարածաշրջանը փաստացի տարվա կեսը կտրելով արտաքին աշխարհից։