Առաջադրված է 51 թեկնածու, որից առավել ձայն հավաքած 21-ը կհամարվեն ընտրված։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը այսօր 5-րդ համաժողովն է անցկացնում, որի ընթացքում փակ վարկանիշային քվեարկությամբ ընտրվելու է կուսակցության վարչության նոր կազմ:
Առաջադրված է 51 թեկնածու, որից առավել ձայն հավաքած 21-ը կհամարվեն ընտրված: Վարչության անդամների ընտրությունից հետո կորոշվի վարչության նախագահն ու փոխնախագահը, որոնց հաստատելու է համաժողովը: