Սպանվել են քրդական բանվորական կուսակցության յոթ զինյալներ։
Իրաքի հյուսիսում թուրքական ՌՕՈւ-ը հարվածներ են հասցրել ՔԲԿ (Քրդական բանվորական կուսակցության) օբյեկտներին։
Թուրքական ինքնաթիռները Pençe (Թաթ) գործողության շրջանակներում ՔԲԿ օբյեկտներին են հարվածել Իրաքի հյուսիսում գտնվող Մեթինա եւ Քանդիլ շրջաններում։ Սպանվել են Բանվորական կուսակցության յոթ զինյալներ։ Հաղորդվում է նաեւ, որ ոչնչացվել են ապաստարաններ, զինապահեստներ։
Pençe գործողությունը Թուրքիայի ՌՕՈւ ստորաբաժանումները սկսել են մայիսի 27-ին՝ Հյուսիսային Իրաքի Հաքուրքի մարզում։