Օգոստոսին Բաքվի ներքաղաքային եւ մերձքաղաքային երթուղիները կհամալրվեն 300 նոր ավտոբուսներով։
Ներկայումս իրականացվում են նախապատրաստական աշխատանքները. ստեղծվում են նոր կանգառներ, ենթակառուցվածքներ, ցուցանակներ։
Մինչեւ 2020թ. Բաքվի հանրային տրանսպորտը կփոխարինվի այլընտրանքային վառելիքով աշխատող շարժիչով։ Հնարավոր է՝ ստեղծվի նաեւ տրամվայների ցանց։
Հիշեցնենք, որ Երեւանում տրանսպորտի ցանցը, վերջնական տեսք ստացավ վերջերս, եւ դրա հիման վրա ֆինանսական մոդել է ներկայացվել Կառավարություն՝ ծրագրի հետագա իրացման համար։
Թբիլիսիում նույնպես ընթանում են ավտոբուսային պարկի վերափոխման աշխատանքները։
Տես նաեւ՝ Որն է Երեւանի գործող իշխանության փիլիսոփայությունը
Տես նաեւ՝ Թբիլիսիի երթուղային տրանսպորտն ամբողջությամբ կփոխվի