Կկառուցվի «Բարեկամության կամուրջ»-ը

14285_8720Օգոստոսին Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում կմեկնարկի Վրաստանը և Հայաստանը միացնող կամրջի շինարարությունը: ՎԶԵԲ-ը տրամադրել է 7 միլիոն 3 հարյուր հազար եվրո վարկ, գումարի 50 տոկոսը կմարի Վրաստանը, 50 տոկոսը՝ Հայաստանը:

Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, Վրաստանը և Հայաստանը միացնող Բարեկամության կամուրջ նախագծի շինարարական աշխատանքները կմեկնարկեն օգոստոս ամսին: Ալիք մեդիայի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Tunnel Sadd Ariana իրանական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Արտավազդ Բաղումյանը:

Կամրջի նախագծային և շինարարական աշխատանքների իրականացման համար Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) էլեկտրոնային հարթակում հայտարարված միջազգային մրցույթին մասնակցել է 7 կազմակերպություն: Հաղթող է ճանաչվել իրանական Tunnel Sadd Ariana ընկերությունը:

Նախագծման փուլը կավարտվի մոտ երկու ամսից, եթե ամեն ինչ առանց խոչընդոտների ընթանա, ամենայն հավանականությամբ, օգոստոս ամսին կմեկնարկեն շինարարական աշխատանքները և կավարտվեն մեկ տարվա ընթացքում, — Ալիք մեդիայի հետ զրույցում նշել է կազմակերպության ներկայացուցիչը:

Նրա խոսքերով, Բարեկամության կամրջի երկարությունը մոտ 200 մետր է: Կկառուցվեն երկու առանձին, մեկ մետր հեռավորությամբ զուգահեռ կամուրջներ: Կառուցվող կամրջի բարձրությունը 18 մետր կլինի՝ սահմանին գտնվող ներկայիս կամրջից երկու մետրով բարձր: Յուրաքանչյուր կամրջի լայնությունը 11,8 մետր կլինի։ Յուրաքանչյուր ուղղությամբ կկարողանա երթևեկել երեք տրանսպորտային միջոց:

Կամրջի կառուցման համար ՎԶԵԲ-ը տրամադրել է 7 միլիոն 3 հարյուր հազար եվրո վարկ, գումարի 50 տոկոսը կմարի Վրաստանը, 50 տոկոսը՝ Հայաստանը:

Նոր կամուրջը կկառուցվի եվրոպական չափանիշներին համապատասխան, իսկ հինը` կվերանորոգվի։ Փորձագետների կարծիքով, խցանումների դեպքում տարբեր պատվիրակությունների արագ երթևեկի համար այն լավ այլընտրանք կլինի:

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.