ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Վաշինգտոնում հունիսի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման կապակցությամբ հայտարարություն են տարածել:
Հայտարարությունն ուշագրավ է նրանով, որ ադրբեջանական կողմին ուղղված շեշտադրումներն ակնհայտ են։
Մասնավորապես, խոսքը վերաբերում է հակառակորդի կողմից իրականացվող ինժեներական աշխատանքներին եւ Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի կողմից իջեցված հրամանին, որը նախատեսում էր դիպուկահարների ներգրավում եւ ակտիվացում։
Այդ հատվածը.
Ցավով նշելով վերջին զոհերի մասին՝ համանախագահները կոչ են արել կողմերին հրատապ միջոցներ ձեռնարկել՝ խաղաղության եւ բանակցություններին նպաստող մթնոլորտի վերականգնման ուղղությամբ։
Նրանք կոչ են արել կողմերին վերահաստատել իրենց հանձնառությունը խստորեն պահպանելու հրադադարը և ձեռնպահ մնալու որեւէ սադրիչ գործողությունից՝ ներառյալ դիպուկահարների կիրառումից և շփման գծում ու սահմանում ինժեներական աշխատանքներից:
Հայտարարությունն ամբողջությամբ։