Հունիսի 24-25-ին նախարարը աշխատանքային այցով մեկնելու է Ժնև` մասնակցելու ՄԻԽ 41-րդ նստաշրջանի բացմանը:
ԱԳՆ տարածած մամուլի հաղորդագրության համաձայն, այցի շրջանակներում տեղի կունենան Armenia. A year of democratic transitions խորագրով ՀՀ կողմից կազմակերպվող հարակից միջոցառումը և Թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդեսի բացումը:
Նախատեսվում են նախարար Մնացականյանի հանդիպումները մի շարք պաշտոնյաների հետ: