Մայա Ցկիտիշվիլին եւ Տիգրան Ավինյանը կվարեն հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը։
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ավելի վաղ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել էր, որ մայիսի 3-ին Երևանում տեղի է ունեցել հայ-վրացական խորհրդակցությունը, և արդեն կա որոշում հունիսի 27-ից 28-ը Երևանում անցկացնելու հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը և հունիսի 28-ին Դիլիջանում անցկացնելու հայ-վրացական գործարարների համաժողովը։
Հայտնի է, որ հանձնաժողովի նիստին վրացական կողմից մասնակցելու է փոխվարչապետ Մայա Ցկիտիշվիլին, իսկ հայկական կողմից՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Չհաստատված տեղեկության համաձայն, հունիսի 28-ին Դիլիջանում կայանալիք հայ-վրացական գործարարների համաժողովին մասնակցելու են նաեւ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։