Նախատեսվում է Կարմելո Աբելայի հանդիպումը Զոհրաբ Մնացականյանի հետ։
Հունիսի 27-ին աշխատանքային այցով Հայաստան կայցելի Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելան։
Հունիսի 27-ին ժ. 12։30-ին նախատեսվում է Մալթայի արտգործնախարարի հանդիպումը Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, որից հետո՝ ժ. 13։30-ին կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։