Ռուս սահմանապահներն ադրբեջանական բեռնատարներին չեն թույլատրել անցնել սահմանը։
Շուտ փչացող միրգ-բանջարեղենով բեռնված մեքենաները հերթ են կանգնել Յարաղ-Քազմալյար անցակետում։ Բեռնափոխադրողներին անհանգստացել է Բաքվից Մոսկվա առաքվող միրգ-բանջարեղենի՝ հատկապես կեռասի փչանալու վտանգը։
Ավելի ուշ ռուսական կողմից հաղորդվել է մաքսատանն առաջացած ծրագրային խնդրի մասին, որը կարգավորվել է։