Army-2019 ֆորումին ադրբեջանական պատվիրակությանը ներկայացվել են ՍՈւ-34 և ՍՈւ-35 ինքնաթիռներ:
Ադրբեջանական աղբյուրի հաղորդմամբ, այս մասին Army-2019 Միջազգային ռազմատեխնիկական ֆորում ժամանակ հայտարարել է Միացյալ ավիաշինական կորպորացիան` նշելով, որ նախորդ տարիներին Բաքվին առաջարկվել են ՍՈւ-30ՍՄ և ՄԻԳ-35 ինքնաթիռներ, սակայն ընտրություն չի կատարվել:
Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ ֆորումի շրջանակներում հանդիպումներ են կայացել Ադրբեջանի ՊՆ պատվիրակության հետ` վերջիններիս ներկայացնելով ընթացիկ նախագծերը:
Army-2019 ֆորումին ադրբեջանական պատվիրակությանը ներկայացվել են ՍՈւ-34 և ՍՈւ-35 ինքնաթիռներ, որոնց մատակարարման շուրջ բանակցություններին ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել:
Army-2019-ին մասնակցել է նաև ՀՀ ՊՆ պատվիրակությունը: Ինչպես գիտենք, Հայաստանի Պաշտպանության նախարարությունն արդեն տևական ժամանակ է` հայտարարել է հարձակողական զինատեսակների, այդ թվում` կործանիչների ձեռքբերման գործընթացի մասին: Օրերս ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում նշել էր.
Ինչպես հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Army-2019-ի շրջանակներում կնքվել են պայմանագրեր՝ հարձակողական նոր զինատեսակների, նոր սերնդի զինամթերքի ձեռքբերման, ինչպես նաև այլ միջոցների մատակարարումների վերաբերյալ:
Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը նույնպես հաստատել է, որ ՊՆ-ն հարձակողական սպառազինություն է գնելու, ինչը շարունակական գործընթաց է:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության կողմից ռուսաստանյան Սու–30ՍՄ ինքնաթիռների ձեռքբերման վերաբերյալ համապատասխան գործարքը ստորագրվել է ամիսներ առաջ: Ինքնաթիռների քանակին և գործարքի գումարին վերաբերող տեղեկություններ աղբյուրին չի տրամադրվել։ Ըստ տեղեկության, ՌԴ կողմից սպառազինությունների ձեռքբերման նպատակով 100 միլիոն դոլար վարկի շրջանակում նախատեսված ձեռքբերումները գտնվում են իրականացման փուլում։
Դեռևս փետրվարին IDEX-2019 զենքի ցուցահանդեսի ժամանակ Դավիթ Տոնոյանը հայտնել է, որ Հայաստանը մտադիր է 2019 թվականի վերջում և 2020-ի սկզբին ստանալ ռուսական չորս ՍՈՒ-30ՍՄ մարտական ինքնաթիռ, ընդհանուր առմամբ՝ Երևանը ցանկանում է ձեռք բերել նման 12 ինքնաթիռ:
Մենք շարունակում ենք բանակցությունները ՍՈՒ-30ՍՄ-ի հերթական փաթեթի մատակարարման վերաբերյալ: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե որքան արագ այդ արտադրանքը կարող է պատրաստ լինել, կան ներկրման հետ կապված խնդիրներ և այլն: Առաջին խմբաքանակը մենք նախատեսում ենք ստանալ մինչև այս տարի կամ, ծայրահեղ դեպքում, հաջորդ տարվա սկզբին,- ասել է նա:
Սու–30ՍՄ–ը ռուսական արտադրության բազմաթիրախային կործանիչ է։ Իր տեխնիկական և թռիչքային բնութագրերի շնորհիվ Սու-30ՍՄ–ը դասվում է 4++ սերնդի շարքին։ Այս մեքենայի գլխավոր նպատակը օդային տարածությունում գերիշխանություն հաստատելն է` կատարելով իր առջև դրված առաջադրանքները` անկախ եղանակից և օրվա ժամից։
