Վրաստանի լեռնային շրջաններում հուլիսի 1-ին ձյուն է տեղացել՝ ստեղծելով ծաղիկների եւ ձյան համադրմամբ հիասքանչ բնապատկեր։
Ականատեսները լուսա եւ տեսանկարահանել են Կազբեկ լեռան հատվածում բնության հազվադեպ երեւույթը։
Բարձրլեռնային Բախմարո հանգստավայրի տարածքում ձյան տեղումները սկսվել են ուշ երեկոյան եւ շարունակվել առավոտյան՝ մեծ ուրախություն պարգեւելով հանգստացողներին։
Հանգստի համալիրի՝ հանկարծակիի եկած տնօրենն ու տեղացիները նշել են, որ հուլիսին ձյուն տեղալու դեպք չեն հիշում։
Նմանատիպ երեւույթ արձանագրվել է նաեւ նախորդ տարի՝ օգոստոսին, երբ Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայրում ձյուն էր տեղացել։