Հասանովը կայցելի Արցախյան պատերազմում հայերի դեմ կռված Անատոլի Դավիդովիչի ընտանիքին։
Բելառուսի պաշտպանության նախարար Անդրեյ Ռավկովի հրավերով Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովն այսօր կմեկնի Մինսկ։
Ադրբեջանական պատվիրակությունը մասնակցելու է Բելառուսի ազատագրման 75-ամյակին եւ Անկախության օրվան նվիրված միջոցառումներին։
Հատկանշական է, որ հուլիսի 3-ին կայանալիք զորահանդեսին մասնակցելու են նաեւ ադրբեջանական բանակի զինծառայողներ։
Ադրբեջանական մամուլի հաղորդմամբ, նախատեսված է Հասանովի հանդիպումը Բելառուսի ռազմաքաղաքական ղեկավարության հետ, ինչպես նաեւ այցելություն Արցախյան պատերազմում հայերի դեմ կռված Անատոլի Դավիդովիչի ընտանիքին։
REGST: Ադրբեջանի ազգային հերոս Անատոլի Դավիդովիչը 1989թ.-ից գտնվել է Գյանջայում՝ ծառայելով նախ խորհրդային ստորաբաժանման կազմում, իսկ 1992թ. անցել է ծառայության ադրբեջանական ԶՈւ-ում՝ կռվելով հայկական ազատագրական ջոկատների դեմ։
Հրետանային ստորաբաժանման հրամանատար Անատոլի Դավիդովիչը Ակնայի (Աղդամ) համար պայքարում վիրավորվել է՝ Բաքվի հիվանդանոցում կնքելով մահկանացուն։ 1992թ. հուլիսի 3-ին հետմահու պարգեւատրվել է ազգային հերոսի կոչմամբ։
Տարածաշրջանային Ուսումնասիրություններ / Regional Studies
Telegram @REGST t.me/regst
Twitter @StudiesRegional https://twitter.com/StudiesRegional