Սպանվածը Անդրանիկ Հարությունյանն է՝ քրեական աշխարհում հայտնի, օրենքով գող Անդիկը:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Նոր-Նորքի 5-րդ զանգվածում կրակոցներ են հնչել և դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր-Նորքի օպերատիվ խումբը հայտնաբերել է սպանվածի դին:
Դեպքի վայրում հայտնաբերվել են ատրճանակից արձակված մի քանի պարկուճներ և չկրակված գնդակ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով, սպանվածը Անդրանիկ Հարությունյանն է՝ քրեական աշխարհում հայտնի, օրենքով գող Անդիկը: Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի հատկանիշներով:
Հիշեցնենք, 2018թ. հունիսի 20-ին Անդրանիկ Հարությունյանը ձերբակալվել էր՝ թմրամիջոցներ ապօրինի պահելու կասկածանքով:
