Արցախյան այցի շեշտադրումները

Որևէ հայ աշխարհի ցանկացած կետում չի կարող խուսափել այն խորագույն վնասից, ինքնությանը հասցված վնասից, եթե մենք ունենանք Արցախում բնակվող մեր հայրենակիցների էքզիեստենցիալ անվտանգության որևէ վտանգ,- Զոհրաբ Մնացականյան:

Հուլիսի 5, 2019: REGST: Վահրամ Հովհաննիսյան։ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 4-5-ն աշխատանքային այցով Արցախում էր: Հանդիպումներն ու հայտարարություններն ընդհանրացնելով` առանձնացնենք առավել կարևոր շեշտադրումները, որոնք նախարարի այցի հիմնական առանցքում էին:

Հանդիպում Արցախի նախագահի հետ

Զոհրաբ Մնացականյանն ու Բակո Սահակյանը քննարկել են արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի Հանրապետության և Արցախի համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպում

Ավելի քան երեք ժամ տևած հանդիպման ընթացքում Զոհրաբ Մնացականյան Արցախի նախագահին տեղեկացրել է բանակցային գործընթացի շրջանակներում ներկայիս զարգացումների մասին և ներկայացրել այն նկատառումները, որոնք կապված են հիմնական հարցի հետ։

Բակո Սահակյանն իր հերթին տեղեկացրել է համանախագահների հետ հանդիպման մասին, Արցախի զարկերակի մասին՝ ոչ միայն քաղաքական, այլ ընդհանրապես՝ տնտեսական, հանրային կյանքի զարգացումների հետ կապված։ Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման խաղաղ գործընթացին` երկուստեք ընդգծվել է խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումը և այս շրջանակներում հրադադարի ռեժիմի ամրապնդման, ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը: Արցախի նախագահը և Հայաստանի ԱԳ նախարարը շեշտել են Արցախի` որպես հակամարտության հիմնական սուբյեկտի որոշիչ ձայնի և ներգրավվածության կարևորությունը խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետության ապահովման տեսանկյունից:

ՀՀ ԱԳՆ ղեկավարն իր զրուցակցին ներկայացրել է ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահների հովանու ներքո Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Վաշինգտոնում կայացած խորհրդակցությունների մանրամասները: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ հարցերի։

Զոհրաբ Մնացականյանը կարևորագույն նպատակ է հայտարարել Արցախի իշխանությունների խորքային զգացումի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ներգրավվածության ապահովումը:

Սա չափազանց կարևոր գործառույթ է, որովհետև հարցը վերաբերում է Արցախին, հարցը վերաբերում է Արցախի բնակչության անվտանգությանը, և Արցախը քաղաքական միավոր է, որն ունի բնակչության կողմից ընտրված իր իշխանությունները և իր խորագույն պատասխանատվությունն այս հարցում: Ե՛վ բանակցային գործընթացի, և՛ խաղաղ կարգավորման գործընթացի կոնտեքստում այդ սեփականության զգացումի ամրապնդումը բոլորիս համար չափազանց կարևոր հարց է, և այդ համատեքստում է, որ ձևավորվում է իմ այսօրվա այցի նպատակը,- ընդգծել է նախարարը:

Հանդիպում Բակո Սահակյանի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է նաև Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ` նշելով.

Արցախահայությանն առնչվող հարցերը վերաբերում են յուրաքանչյուր հայի՝ անկախ գտնվելու վայրից, քանի որ Արցախն իր մեջ մարմնավորում է այն, ինչը մեզ բոլորիս համար հավաքական առումով նշանակում է մեր ինքնության պաշտպանություն:

Հանդիպում Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ ի հետ

Արցախի նախագահի հետ հանդիպումից հետո ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարն արցախյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ճեպազրույցի ժամանակ առանձնահատուկ շեշտեց.

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը մեզ համար եղել և մնում է մեկ կարևորագույն գերխնդիր՝ Արցախի բնակչության Էքզիստենցիալ անվտանգությունը, որից բխում է Արցախի կարգավիճակի հարցը։ Արցախում բնակվող 150 հազար մեր հայրենակիցներն այսօր հանդիսանում են մեր ողջ հայության ինքնության պահապանը` հաշվի առնելով այդ էքզիստենցիալ վտանգը։ Որևէ հայ աշխարհի ցանկացած կետում չի կարող խուսափել այն խորագույն վնասից, ինքնությանը հասցված վնասից, եթե մենք ունենանք Արցախում բնակվող մեր հայրենակիցների էքզիեստենցիալ անվտանգության որևէ վտանգ:

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան

Զոհրաբ Մնացականյանը նաև ընդգծել է, որ բանակցություններին Արցախի ներգրավվածության հարցը նախապայման չէ, բայց արհամարհելն անհնար է.

Դուք հիշում եք, որ մենք Ստեփանակերտում ունեցել ենք Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ, որի ժամանակ նույնպես բոլորս միասին ընդարձակ խոսել ենք այս հարցի մասին և արտահայտել, որ մենք սա երբևէ առաջ չենք բերի որպես նախապայման, բայց մենք չենք կարող հաշվի չառնել, որ սա կոնկրետ հարց է, որն արհամարհելն անհնար է։

Հանդիպում Արցախի ԱԳՆ անձնակազմի հետ

Հուլիսի 5-ին աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել նաև Արցախի արտաքին գործերի նախարարության անձնակազմի հետ:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը, կարևորելով նման բաց ձևաչափով խորհրդակցությունների անցկացումը, Արցախի ԱԳՆ անձնակազմին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ զարգացումները և այդ գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: Այս առնչությամբ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Արցախը՝ որպես հակամարտության կողմ, որոշիչ ձայն և ներգրավվածություն պետք է ունենա կարգավորման գործընթացում:

Հանդիպում Արցախի ԱԳ նախարարի հետ

Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ հանդիպման ժամանակ Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց գերակա նպատակը` Լեռնային Ղարաբաղի ներգրավվածության ամրապնդումը, նշելով.

Եթե մենք իրապես ցանկանում ենք խաղաղ կարգավորման մեջ գործնական շարժում, այս հիմնախնդրի հիմնական սուբյեկտի ներգրավվածությունը մնում է կարևոր: ԱԳ նախարարները նաև ստորագրեցին ՀՀ և Արցախի արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների պլանը, որը նախատեսում է 2019-2020 թթ. անցկացնել կանոնավոր խորհրդակցություններ արցախյան հիմնախնդրի և արտաքին քաղաքական հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Արցախի ԱԳ նախարարի հետ

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.