Հայաստանը դարձավ Խաղաղօվկիանոսյան դաշինքի դիտորդ

Դաշինքի նպատակը մասնակիցների տնտեսության զարգացումն ու մրցունակության բարձրացումն է, տնտեսական ինտեգրացիայի խթանումը։

Հայաստանը, Ադրբեջանը եւ Ղազախստանը Խաղաղօվկիանոսյան դաշինքում միաժամանակ ստացել են դիտորդի կարգավիճակ։

Այդ մասին նշված է Պերուի մայրաքաղաք Լիմայում կայացած գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող հայտարարությունում։

ԱՊՀ այս երեք երկրներից բացի, Կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ է շնորհվել նաեւ Ֆիլիպիններին։ Խաղաղօվկիանոսյան դաշինքում ընդգրկված է արդեն 59 դիտորդ-պետություն, ինչը, հայտարարության համաձայն, մեծ նշանակություն ունի աշխարհում տնտեսական եւ առեւտրային հարաբերությունների հաստատման համար։

Խաղաղօվկիանոսյան դաշինք

Դաշինքը ձեւավորվել է 2012թ. Չիլիում։ Անդամներն են Մեքսիկան, Չիլին, Կոլումբիան եւ Պերուն, որոնց այս տարի կմիանա նաեւ Էկվադորը։

Հիմնական նպատակը մասնակից-պետությունների տնտեսության զարգացումն ու մրցունակության բարձրացումն է, տնտեսական ինտեգրացիայի խթանումը։

Հուլիսի 5-6-ը կայացած գագաթնաժողովում քննարկվել են Դաշինքի անդամ և դիտորդ երկրների միջև տրանսպորտի, նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների, մշակույթի, զբոսաշրջության, առողջապահության, կրթության և այլ ոլորտներում համագործակցության հարցեր:

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.