Վրաստանը Եվրոպային էլեկտրոմոբիլներով կապահովի

Տարածաշրջանում էլեկտրոմոբիլների առաջին սերիական արտադրությունը Վրաստանում կիրականացվի։

Երկու տարի հետո Վրաստանը Եվրոպային էլեկտրոմոբիլներով կապահովի։ Դեռեւս մայիսին վրացական AiGroup հոլդինգի եւ չինական Changan Automobile կոնսորցիումի միջեւ կնքված պայմանագրի իրագործումն ընթացքի մեջ է։ Գործարանը կառուցվում է Քութայիսիում, 2 տարվա ընթացքում պատրաստ կլինի։

Հաղորդվում է, որ 2020թ. վրացական էլեկտրոմոբիլերը դուրս կգան շուկա։

Changan Worldwide

Նշենք, որ Քութայիսին Վրաստանի երկրորդ խոշոր քաղաքն է՝ իր տնտեսական, հետազոտական ու գիտական կենտրոնների նշանակությամբ։

Եվրոպական ալիքները սա համարում են ներդրում ապագայի համար՝ հաշվի առնելով էկոլոգիական մեծ նշանակությունը։ Այսպիսի մասշտաբային ձեռնարկություն էլեկտոմոբիլների արտադրության ոլորտում տարածաշրջանում առաջինն է։

Սկզբնական շրջանում աշխատակիցների քանակը 300 է լինելու, իսկ արդեն շահագործման փուլում՝ ավելի շատ։ Ոլորտն առանձնահատուկ է նրանով, որ մեծ ներդրումներ է պահանջում, քանի որ հետագայում առաջանալու է սպասարկման ծառայությունների ընդլայնման, երկրով մեկ լիցքավորման կայանների տեղադրման անհրաժեշտություն։

Քութայիսիի գործարանում նախատեսվում է արտադրել տարեկան 40 հազար էլեկտրոմոբիլ, որի կեսն արտահանվելու է դեպի Եվրոպա։ Սկզբնական փուլում կթողարկվեն 4 մոդելի մեքենաներ, իսկ հետագայում նախատեսվում է ստեղծել նոր տեսակներ։

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.