Ահազանգ. ՌԴ անցակետում կաշառք են պահանջում ծիրան մթերողից

70 հազար ռուբլի կաշառք պահանջեցին. բանակցություններից հետո 35.000 ռուբլի փոխանցեցին ռուս մաքսայինին կաշառքի տեսքով և շարունակեցին իրենց ճանապարհը։

Իգոր Ավակյանն ահազանգում է ռուսական անցակետում ծիրան մթերողից կաշառք պահանջելու դեպքի մասին.

Իգոր Ավակյանի Fb էջից

Ընկերս Ֆուռով շուրջ 10 տոննա ծիրան մթերելով տեղափոխում է ՌԴ, բոլոր սահմանային անցակետերը առանց խոչընդոտ անցնելուց հետո հասնում է չարաբաստիկ ՌԴ անցակետ։ Ստուգում են փաստաթղթերը, արկղերի պիտակները, ամեն ինչ կարգին է լինում, նորմատիվներին համապատասխան։

Անցնում է անցակետը, կայանում համապատասխան փարկինգում, որ վերադառնա փաստաթղերը վերցնի և ճանապարհը շարունակի ՌԴ նախանշված քաղաք։ Սակայն այստեղ առաջանում է գորդյան հանգույցը, թե բա հա ամեն ինչ համապատասխան է, բայց ընդհանուր բեռը շատ է բարձած։

Բանից պարզվում է նախատեսված թույլատրելի 13.7 տոննայի փոխարեն բեռնել են 9.7 տոննա։ Այ քեզ հանելուկ, այո ընդհանուր բեռը նորմատիվի մեջ է, բայց երկրորդ մոստի հատվածում գերբեռնումը հասնում է երկու տոննայի։ Այ մարդ հարց չկա հիմա կփոխատեղենք 1-ին և 3-րդ մոստերի հատված։ Մի խոսքով ժամանակակից լեզվով ասած մի հատ ԲՈԼՈԼԱ։ Զանգում է ինձ, թե բա եղբայր 70.000 ռուբլի կաշառք են ուզում, ի՞նչ անենք։ Ասեցի սպասի։ Զանգեցի ԵԱՏՄ հանձնաժողովի մեր պատգամավորին, ով խոսեց հանձնաժողովի նախագահ Մելքումյանի հետ, միասին արձանագրեցին որ գործուն մեխանիզմներ և ուղիղ կապ չկա այդ հարցը կարգավորելու համար։

Զանգեցի Կառավարության, ԱԳՆ, ՊԵԿ, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության թեժ գծերին, <<Ձայն բարբառո անապատի>>։ Ոչ ոք չպատասխանեց։ Մեր ընկերներից մեկին դիմեցի, թե բա էսա զանգեմ փոխնախարարին, զանգեց, բա ասեց, որ ընդեղ մազանդեն 10-15.000 ռուբլի է։ Հիմա զանգել եմ Լարս ու ասում եմ Արգամ ջան էսա պատկերը, ասումա ախպեր ջան գիտեմ 15-ի փոխարեն 20.000 ռուբլի պատրաստ եմ կաշառք տալու, 3 օրա կանգնած 10.000$ վարի է գնում, բայց էս անաստվածները մազանդից հինգ անգամ ավել են ուզում։

Հենց նոր եկան ընդհանուր հայտարարի որ կաշառքի չափը կլինի 35.000ռուբլի։ Դա փոխանցեցին ռուս մաքսայինին կաշառքի տեսքով և շարունակեցին իրենց ճանապարհը։

Իգոր Ավակյանի Fb էջից

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.