Թուրքիան, փաստորեն, ցույց տվեց, որ չի պատրաստվում հանդես գալ միայն ՆԱՏՕ-ի կամ նրա առանձին անդամների շահերից ելնելով, այլ կարող է վարել ինքնուրույն քաղաքականություն:
Ռուսական Ս-400 Տրիումֆ ԶՀ համալիրների առաջին խմբաքանակն արդեն Անկարայի Մյուրթեդ ավիաբազայում է։ Թուրքիան ստանալու է ընդհանուր առմամբ 4 դիվիզիոն։
Թուրքիան չենթարկվեց ԱՄՆ-ի պահանջներին, անտեսեց նաև Դոնալդ Թրամփի կողմից արված սպառնալիքները (CAATSA)։
Արդյունքում, կասեցվեց F-35 կործանիչների մատակարարումն Անկարա, լարվեցին թուրք-ամերիկյան հարաբերությունները, բայց Թուրքիան, այնուամենայնիվ, չեղյալ չարեց դեռևս 2017թ․ կնքված պայմանագիրը։
Թուրքական իշխանությունները, չհրաժարվելով ՆԱՏՕ-ի կողմից առաջարկվող սպառազինությունից, դիտարկեցին նաև համալիրները ժամանակավորապես Ադրբեջանի տարածքում տեղակայելու տարբերակը։
Փաստորեն, Թուրքիան Ս-400 ԶՀ համալիրի շրջանակներում ցույց տվեց, որ չի պատրաստվում հանդես գալ միայն ՆԱՏՕ-ի կամ նրա առանձին անդամների շահերից ելնելով, այլ կարող է վարել ինքնուրույն քաղաքականություն: