Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը հրապարակել է երեկ առաքված Ս-400 համալիրների առաջին խմբաքանակի լուսանկարները։
Զենիթահրթիռային համալիրի բաղադրիչները տեղափոխող ինքնաթիռի վայրէջքի տեսարանն ուղիղ եթերով ցուցադրվել է թուրքական հեռուստաալիքներով։
Ռուսաստանից գնված տեխնիկայի մյուս մասն, ըստ աղբյուրի, Թուրքիան կստանա մոտակա ժամանակահատվածում։