Այս շաբաթ հրադադարի խախտման ինտենսիվությունն առանձնապես չի տարբերվել նախորդից:
Արցախի ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ` հուլիսի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ:
Ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 800 կրակոց:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Այս շաբաթ հրադադարի խախտման ինտենսիվությունն առանձնապես չի տարբերվել նախորդից: Հունիսի 30-ից հուլիսի 6-ը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 750 կրակոց: