Վրաստանի ադրբեջանցիները մասնակցում են Թբիլիսիիում ընթացող հակառուսական բողոքի ակցիաներին։
Համացանցում տարածված տեսահոլովակներից երեւում է, որ նրանք Սահակաշվիլիին կոչ են անում վերադառնալ, իսկ Ռուսաստանին անվանում են օկուպանտ։
Հիշեցնենք, Ադրբեջանը ռուս-վրացական կոնֆլիկտի ժամանակ գազի հարցում աջակցել էր Վրաստանին, ինչի համար այն ժամանակվա նախագահը շնորհակալություն էր հայտնել եղբայր ադրբեջանցիներին։
Միխայիլ Սահակաշվիլին միշտ հանդես է եկել պրոադրբեջանական ելույթներով՝ Արցախյան հարցում պաշտպանելով Բաքվի շահերը։