Կունենանք համաշխարհային էներգետիկ ենթակառուցվածք՝ իրար միացնելով Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի և Իրանի էներգացանցերը։
Մենք ներկայումս կառուցում ենք բարձրավոլտ հաղորդալարեր և՛ Վրաստանի, և՛ Իրանի հետ։ Նպատակն այն է, որ մենք, Վրաստանը, Իրանն ու Ռուսաստանը աշխատեն ներդաշնակ ցանցում,— նշել է Տիգրան Ավինյանը։
Փոխվարչապետն ընդգծել է, որ ինտենսիվ աշխատելու դեպքում հնարավոր է 2-3 տարի հետո ունենալ մեկ համաշխարհային շուկա և համաշխարհային էներգետիկ ենթակառուցվածք՝ իրար միացնելով Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի և Իրանի էներգացանցերը։
Էներգետիկ միջանցք
2015թ․ դեկտեմբերին Հայաստանը, Վրաստանը, Իրանը և Ռուսաստանը ստորագրել են քառակողմ հուշագիր, որը նախատեսում է էլեկտրաէներգիայի ոլորտում համատեղ նախագծերի կառավարման մակարդակի, էներգացանցի անվտանգության և հուսալիության բարձրացում։
Հուշագրի շրջանակներում պետք է ստեղծվի Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքը, որը հնարավորություն կտա աշխատել ԵԱՏՄ և ԵՄ էներգահամակարգերի հետ։ Դեռ այդ ժամանակ ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը հայտարարել էր, որ Հայաստանը, Իրանը, Վրաստանն ու Ռուսաստանը կկառուցեն Հյուսիս-Հարավ էներգետիկ միջանցքը, որը կիրականացնի էլեկտրաէներգիայի տրանզիտ քառակողմ ֆորմատով։