Թուրքական զորքերը Կիպրոսում խաղաղություն հաստատելու պատրվակով 45 տարի առաջ հենց այս օրը՝ հուլիսի 20-ին, մուտք են գործել Հյուսիսային Կիպրոս ու գրավել կղզու շուրջ 1/3-ը։
Մի քանի տարի անց՝ 1983 թ. ստեղծվել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը։ Այն մինչև հիմա չի ճանաչվել ոչ մի երկրի կողմից, բացի Թուրքիայից։ Սակայն դա չի խանգարում Թուրքիային հավակնություն ունենալ Միջերկրական ծովի արևելյան շրջանի գազային հարուստ պաշարների վրա և ոչ միայն։
Այսօր Հյուսիսային Կիպրոսը Թուրքիայի բնակիչների համար հանդիսանում է թմրանյութերի ու խաղատների հիմնական կենտրոնը։
Կից քարտեզը ցույց է տալիս, թե ինչպես է փոփոխվել Կիպրոսի բնակչությունը 1974թ.-ից այս կողմ։ Կանաչով նշված են կղզու այն հատվածները, որոնք թուրքաբնակ են, իսկ դեղինով՝ հունաբնակ հատվածը։

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի Ֆբ էջից։