Նախընտրական որդնած բրնձի հույսին

Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Գյումրիում կայացած համաժողովին։ «Իմ քայլը հանուն Շիրակի» գործարար համաժողովը մեկնարկել է Expo ցուցահանդեսով։

Aravot.am-ի հաղորդմամբ՝ մինչև վարչապետի այցը գյումրեցի մի քանի բողոքավոր կանայք վիճաբանության մեջ են մտել ոստիկանների հետ` պնդելով, որ իրենք պարտադիր պիտի տեսնեն պարոն Փաշինյանին: Նրանցից մեկը նույնիսկ պառկել է գետնին` իբր ուշաթափվել է:

Վարչապետի` տեխնոպարկի տարածք մտնելուն պես կանայք սկսել են գոռալ, որոնց ձայնից Նիկոլ Փաշինյանն կանգնել է։

Քաղաքացիները դիմել են տարբեր հարցերով՝ բնակարանային, սոցիալական և այլ աջակցության ակնկալիքով։ Վարչապետը հորդորել է չգոռալ, խնդիրները ներկայացնել օգնական Նաիրի Սարգսյանին։

Շիրակի մարզում նույնպես ականատես եղանք բազամաթիվ դեպքերի, երբ գործարարները չեն կարողանում աշխատողներ գտնել, իսկ որոշ աշխատունակ մարդիկ ցանկացած փողկապավորից գոռում-գոչյուններով հումանիտար օգնություն են պահանջում:

Մենք միկրոբիզնեսը ազատում ենք հարկերից, հոգում ենք մինչեւ 18 տարեկանների, սոցիալապես անապահովների, ժամկետային եւ պայմանագրային զինծառայողների ընտանիքների անդամների կենսական առողջապահական կարիքները, շուտով ընտանեկան նպաստի համակարգը կվերափոխենք այնպես, որ երեխա ունեցող ընտանիքը ոչ մի կերպ չի զրկվի նպաստից եւ աշխատելու, եկամուտ ստանալու հնարավորություն կստանա:

Մենք արտոնյալ վարկավորման տասնյակ ծրագրեր ենք իրականացնում, մենք ասում ենք, որ ոչ մի սովորող ուսանող ուսման վարձի պատճառով դուրս չի մնա բուհից, մենք պատրաստվում ենք կատարել աղետի գոտու բնակիչների նկատմամբ պետության ունեցած բոլոր պարտավորությունները:

Մնացած հոգսերը ամեն ընտանիք ինքը պետք է հոգա իր օրինական աշխատանքով: Եւ Հայաստանում կա աշխատանք: Հայաստանում հնարավոր է ստեղծել աշխատանք:

Բացի աշխատանքից բարեկեցություն ստեղծելու այլ ճանապարհ չկա։ Բոլոր նրանք, ովքեր այլ բան են ներշնչում մեր ժողովրդին՝ ուզում են նրան պահել մի քանի կոռուպցիոների նախընտրական որդնած բրնձի հույսին:

Եւ ի դեպ, մրցունակ կրթություն ստացած մարդը լավ է ապրում Հայաստանում եւ ավելի լավ պետք է ապրի: Քաջալերենք մեր երեխաներին մրցունակ կրթության, ինքնազարգացման, ինքնաքննադատության եւ ստեղծագործականության: Լավ ապրելու պարզ բանաձեւ:

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.