Ռուսատանում Թուրքմենստանի դեսպանությունը հայտարարել է, որ երկրի նախագահի մահվան մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։
Աղբյուրի հաղորդմամբ, Մոսկվայում գտնվող դեսպանատան ներկայացուցիչը տարածված տեղեկությունը որակել է որպես սուտ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել Թուրքմենստանի նախագահի մահվան մասին։