Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը մահացել է։ Այս մասին հաղորդում է Говорит Москва-ն։
Թուրքմենստանի՝ հուլիսի 15-ից արձակուրդի մեջ գտնվող նախագահի մահվան մասին պաշտոնական տեղեկատվություն դեռեւս չկա։
Մահվան մասին լուրը քաղաքագետ Ասլան Ռուբայևն իմացել է Աշխաբադի իր մտերիմ գործարարներից։ Մահվան մասին գուժել է նաև արաբական երկրների հարցերում մասնագիտացած El Murid-ի Telegram ալիքը՝ հղում անելով թուրքմենական ընդդիմությանը։
Դեռևս հուլիսի 20-ին ընդդիմադիր Ազատ Թուրքմենստան youtube-յան ալիքը, հղում անելով Աշխաբադի իր թղթակիցներին, հաղորդել էր Բերդիմուհամեդովի մահվան մասին։
Մահվան պատճառ էր նշվել երիկամային սուր անբավարարությունը։
Հաղորդվում է, որ Թուրքմենստանը տեղեկատվության առումով փակ երկիր է, այդ պատճառով դեռևս պաշտոնական հաղորդում նախագահի մահվան վերաբերյալ չի արվել։
El Murid-ը, անդրադառնալով Թուրքմենբաշիի մահվան լուրերին, նշել է, որ այդ մասին թուրքմենական իշխանությունները որևէ հայտարարություն չեն անի, քանի դեռ նոր նախագահի շուրջ համաձայնության չեն եկել երկրի բոլոր խոշոր կլանները։
Ավելի ուշ ստացված տեղեկատվության համաձայն, Թուրքմենստանում սկսվել են Բերդիմուհամեդովի շրջապատի մարդկանց մասսայական ձերբակալություններ, որդին՝ Սերդարը, տնային կալանքի տակ է։