Ուկրաինայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում առաջատարն է նախագահ Վլադիմիր Զելենսկիի Ժողովրդի ծառա կուսակցությունը։
Քվեաթերթիկների 64,03%-ի հաշվարկի արդյունքում Ուկրաինայի Բարձրագույն ռադայում կլինի 5 կուսակցություն։
Նախնական տվյալներով՝ Ժողովրդի ծառա կուսակցությունը ստացել է ձայների 42,54%-ը,
Հանուն կյանքի՝ ընդդիմադիր հարթակ-ը՝ 13,02%,
Նախկին նախագահ Պորոշենկոյի Եվրոպական համերաշխությունը՝ 8,5%,
Յուլյա Տիմոշենկոյի Բատկիվշինա կուսակցությունը՝ 8,01%,
Երաժիշտ Սվյատոսլավ Վակարչուկի Ձայն կուսակցությունը՝ 6,28%:
Ընտրություններին մասնակցությունը կազմել է 49,84%: Սա ամենացածր ցուցանիշն է Ուկրաինայի խորհրդարանական ընտրությունների պատմության մեջ։ 2014-ին նույնպես ցածր մասնակցություն էր արձանագրվել՝ մոտ 52%:
Ընտրելու իրավունք ունեցող շուրջ 29 մլն քաղաքացիներից ընտրությանը չի մասնակցել 14,7 մլն-ը։