Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հարձակվել են Բելառուսի դեսպանի խորհրդականի վրա։
Հաղորդվում է, որ որդու հետ զբոսնող դիվանագետը արձակված կրակահերթից լուրջ վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Որդին չի տուժել։
Բելառուսի ԱԳՆ տվյալներով՝ հոգեպես անհավասարակշիռ հանցագործն ինքնասպան է եղել։
Հիշեցնենք՝ 2016թ. դեկտեմբերին Անկարայում Ռուսաստանը՝ թուրքերի աչքով միջոցառման ժամանակ ուղիղ եթերում սպանվել էր Թուրքիայում ՌԴ դեսպանը։