Իրանն այս գիշեր միջին հեռահարությամբ՝ 1000 կմ թռչող բալիստիկ հրթիռ է փորձարկել։
Հաղորդվում է, որ թեեւ Shabaab-3 հրթիռը վտանգ չի ներկայացրել նավագնացության կամ ԱՄՆ բազաների համար, սակայն, հետախուզության գնահատմամբ, այս փորձարկումներն ուղղված են իրանական սպառազինության հեռահարության եւ ճշգրտության բարձրացմանը։
Հրթիռի արձակման մասին Իրանի իշխանությունները հայտարարություն չեն արել։
Հավելենք, որ հրթիռային փորձարկումները Իրան-ԱՄՆ հակամարտության հիմնական բաղադրիչներն են։ ԱՄՆ եւ մի շարք այլ երկրներ սատարում են ՄԱԿ ԱԽ 2231 բանաձեւը. այն Իրանին պարզապես արգելում է հրթիռներ արձակել։