Իրանն ու Ռուսաստանը նախատեսում են 2019թ. ընթացքում Ռազմածովային ուժերի համատեղ զորավարժություններ իրականացնել Հնդկական օվկիանոսում:
Իրանական ՌԾՈւ-ի հրամանատար Հոսեյն Հանզադին նշել է, որ գործողությունների հիմնական վայրը լինելու է օվկիանոսի հյուսիսային հատվածը` ներառյալ Օրմուզի նեղուցը և Պարսից ծոցը:
Միջոցառումների կազմակերպումը կոորդինացնելու նպատակով առաջիկայում նախատեսվում է կողմերի հանդիպումը: