Մարտի 1-ի տուժածների աջակցության չափն ու ձևը պարզ կլինեն 10 օրվա ընթացքում

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հաստատել է «2008 թվականի մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը, ըստ որի Արդարադատության նախարարությունը օգոստոսի առաջին տասնօրյակում պետք է ներկայացնի իրավական ակտ՝ տուժած անձանց աջակցության ձևի, չափի մասին: Այս մասին հաղորդու է Ազատությունը:

Հունիսին խորհրդարանը միաձայն ընդունել էր Ազգային ժողովի փոխնախագահներ Ալեն Սիմոնյանի ու Լենա Նազարյանի կողմից շրջանառության մեջ դրված օրինագիծը, ըստ որի աջակցություն կստանան Մարտի 1-ի տասը զոհերի իրավահաջորդները, իսկ միջին և ծանր վնասվածք ստացած քաղաքացիները աջակցությունից օգտվելու համար պետք է ներկայացնեն դատաբժշկակական փորձագետի եզրակացություն:

Աջակցության չափն ու կարգը սահմանելը օրենքը թողել էր Կառավարությանը:

Քննչական ծառայության տվյալներով՝ խոսքը 63 քաղաքացու մասին է: Օրենքը չի վերաբերում թեթև մարմնական վնասվածք ստացած անձանց: Նախատեսվում է աջակցություն տրամադրել նաև Մարտի 1-ին տուժած ոստիկաններին՝ բացի նրանցից, որոնք քրեական հետապնդման են ենթարկվել և չեն արդարացվել:

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.