Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ԱԷՄԳ-ի պատվիրակությունը Կառավարության հրավերով ստուգել է Հայաստանի միջուկային անվտանգությունը: Ուսումնասիրությունները փաստել են, որ Հայաստանն ամրապնդել է իր կարգավորող ենթակառուցվածքներն ընթացիկ մարտահրավերների պայմաններում:
Կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի ղեկավար Աշոտ Մնացականյանը հաղորդել է, որ ԱԷՄԳ-ը Հայաստանի միջուկային անվտանգությունը առավելագույն 4-ից գնահատել է 3,82: