ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին ստեղծված լարվածությանը:
Զախարովան նշել է, որ անհանգստացած են հայ-ադրբեջանական սահմանին առաջացած լարվածությամբ, ինչի հետևանքով զոհվել է հայ զինծառայող, երկու կողմից կան վիրավորներ:
ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչը ցավակցություն է հայտնել զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին և հարազատներին:
Մարիա Զախարովան, ներկայացնելով ռուսական արտաքին գերատեսչության դիրքորոշումը, նշել է, որ հետագա էսկալացիան անթույլատրելի է: Նա նաև կողմերին կոչ է արել զերծ մնալ ուժի կիրառումից և միջոցներ ձեռնարկել` իրավիճակը կայունացնելու ուղղությամբ: