Հայաստանը հայտնվել է Եվրոպայի ամենաերիտասարդ բնակչությամբ երկրների եռյակում` Եվրոստատի տվյալների հիման վրա, The MDS–ի վարկանիշի համաձայն։
Հաղորդվում է, որ վարկանիշի առաջատարն Ադրբեջանն է, երկրորդ տեղում Հայաստանն է, իսկ եռյակը եզրափակում է Կիպրոսը։
Հետազոտության համաձայն՝ 25-29 տարեկան քաղաքացիները կազմում են Հայաստանի բնակչության 8,9 տոկոսը, ընդ որում` 10 տարի առաջ այս ցուցանիշը կազմում էր 9 տոկոս։
Ադրբեջանում երիտասարդության բաժնեմասը կազմում է 9,4 տոկոս (10 տարի առաջ` 9,1%), Կիպրոսում` 8,5% (անփոփոխ)։
Մինչ այդ, 10 տարի շարունակ եվրոպական երկրների թվում առաջատարը Թուրքիան էր` երիտասարդ բնակչության 9 տոկոսով։ Այսօրվա դրությամբ այդ ցուցանիշը նվազել է մինչև 7,7 տոկոս։
Հայաստանի հարևան երկրների թվում իր դիրքերը պահպանել է միայն Վրաստանը, որտեղ երիտասարդ սերունդը կազմում է բնակչության 7,3 տոկոսը։