5 տարի առաջ այս օրը՝ օգոստոսի 3-ին, Շանգալում (Սինջար) ապրող տասնյակ հազարավոր եզդիներ ենթարկվեցին ցեղասպանության:
Այսպես կոչված իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպությունը 2014թ. անմարդկային ու վայրի հարձակում էր գործել Իրաքի եզդիական խաղաղ բնակչության վրա:
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, ով այս օրերին գտնվում է Իրաքում, գրում է.
Աշխարհի աչքի առջև եզդի ժողովրդը ենթարկվեց սպանդի. հարյուր հազարները դարձան փախստական, մի քանի հազարը սպանվեց, իսկ մի քանի հազարը, հատկապես՝ երեխաները, աղջիկները և կանայք գերեվարվեցին ու 21-րդ դարում ենթարկվեցին ու ենթարկվում են ստրկավաճառության, իսկ մի քանի հազար երեխաների ու կանանց ճակատագիրն առ այսօր անհայտ է…
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ճանաչել է եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունն ու դատապարտել այն:
Արաբագետ Սարգիս Գրիգորյանը, անդրադառնալով 5 տարի առաջ իրաքյան եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությանը, նշում է, որ Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց, քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ տեղի ունեցավ ցեղասպանություն, որի հետևանքները մինչև այսօր զգացվում են․․․․․
Լրացված։