Լեգենդար դերասան և երգիչ Վախթանգ Կիկաբիձեն օգոստոսի 17-ին Բաթումում կայանալիք համերգով կնշի ծննդյան 81-ամյակը:
Ավանդույթի համաձայն՝ աշխարհահռչակ՝ մեզ՝ հայերիս համար հատկապես Ֆրունզիկ Մկրտչյանի մասնակցությամբ Միմինո ֆիլմից հայտնի վրացի դերասանի ու երգչի բեմական ու նկարահանման հրապարակի ընկերները կմասնակցեն Բաթումի Պետական երաժշտական կենտրոնում կայանալիք համերգին:
Կազմակերպիչները դերասանների ու երգիչների ցանկը չեն հրապարակում՝ խոստանալով բավականին շատ անակնկալներ: Հիշեցնենք, որ նախորդ տարի՝ Կիկաբիձեի 80-ամյակին, ելույթ են ունեցել Նանի Բրեգվաձեն, Թամար Գվերդցիթելին, Վալերի Մելաձեն, Լիզա Բագրատիոնին, ինչպես նաև Միմինոյի Լարիսա Իվանովնան՝ ռուս դերասան և հաղորդավար Ելենա Պրոկլովան:

Աջարիայում հանգստացող և հայերի կողմից ևս շատ սիրված Վախթանգ Կիկաբիձեի ծննդյան տոնին մասնակցել ցանկացող մեր հայրենակիցների համար նշենք, որ տոմսերն արժեն 17-35 դոլար (50-100 լարի), իսկ Բաթումի Պետական երաժշտական կենտրոնը գտնվում է Օդիսսեյ Դիմիտրիադի 1 հասցեում: