Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ նախատեսում է մոտ ապագայում հանդիպում ունենալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Նրա խոսքով՝ բանակցությունները տեղի կունենան սեպտեմբերին՝ Վաշինգտոնում։
Ուկրաինայի նախագահը նաեւ անդրադարձել է երկրի արեւելքում ստեղծված իրադրությանը։ Զելենսկին նշել է, որ Նորմանդական ֆորմատի երկրների (Ռուսաստան, Ուկրաինա, Գերմանիա, Ֆրանսիա) ղեկավարների հանդիպումը հնարավոր է՝ տեղի ունենա սեպտեմբերի սկզբին։
Նրա խոսքով՝ պետք է գործընթացն արագացնել, քանի որ մարդիկ են զոհվում։