Հայաստանում ամուսնական ԲՈՒՄ է նշմարվում

Հայաստանում 2019 թվականի առաջին կիսամյակում ամուսնությունների թվի աճ է արձանագրվել:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում գրանցվել է 7406 ամուսնություն, ինչը 8,9%-ով շատ է 2018թ. նույն ժամանակահատվածի ամուսնություններից (6802):

Ընդ որում, այս տարվա ամուսնությունների թվաքանակը գերազանցել է նաև 2017թ. առաջին կիսամյակում արձանագրված 7234 ամուսնությունների թվին:

Միաժամանակ, ամուսնալուծությունների թիվը ընթացիկ տարվա առաջին 6 ամիսներին նախորդի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 6,4%-ով՝ կազմելով 1793:

Նախորդ տարիներին ամուսնությունների թիվը մինչև 2018թ. տարեկան մոտ 6-7%-ով անկում է գրանցել, իսկ ամուսնալուծությունները գրեթե նույն չափով աճել են:

Հիշեցնենք՝ Ստեփանակերտում Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ռազմավարական նպատակ է մինչև 2050թ. 5 միլիոն բնակչություն ունենալը՝

Համացանցում բուռն քննարկվում են այս նպատակի իրականացման տարբերակները` ծնելիության խթանում, ներգաղթ:

Ամուսնությունների և բնակչության թվի աճին անդրադարձել է ԱՍՀ նախարարության Ժողովրդագրության բաժնի պետ Արտակ Մարկոսյանը՝

Ավելի վաղ պարոն Մարկոսյանը պատասխանել էր REGST-ի հարցերին՝ նշելով առկա խնդիրները Հայաստանում և տարածաշրջանում, ժողովրդագրության իրավիճակի կարգավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.