Ստատուս-քվոն վերացնելու համար ջանք չխնայող Ադրբեջանը հայկական կողմին մեղադրել է բանակցային գործընթացի տապալման մեջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ անելով անել համապատասխան հայտարարություն:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը նշել է, ադրբեջանական կողմը կտրականապես մերժում է Նիկոլ Փաշինյանի՝ Արցախը Հայաստան է հայտարարությունը, քանի որ, ըստ Հաջիևի, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է, նրա պատմական տարածքն է և անբաժան մասը:
Նա կրկնել է իրենց անհիմն լոզունգը՝ միջազգային հանրությունն, իբր, ճանաչում և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը: Հաջիևի համոզմամբ՝ իրենց երկիրն ու ժողովուրդը երբեք թույլ չեն տա Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանին:
ՀՀ վարչապետի հայտարարությունն ադրբեջանական կողմի համար կարծես բացահայտել է Հայաստանի իրական նպատակը՝ օկուպացիան:
Հաջիևը Փաշինյանի հայտարարությունը որակել է միջազգային նորմերի և սկզբունքների խախտում, Մինսկի խմբի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի նկատմամբ անհարգալից վերաբերմունք:
Նիկոլ Փաշինյանի՝ ավելի վաղ արած հայտարարությունն Արցախը չներկայացնելու և ըստ այդմ նրան բանակցային գործընթաց վերադարձնելու անհրաժեշտության վերաբերյալ, Հաջիևի կարծիքով հակասում է օգոստոսի 5-ի խոսքերին:
Հետաքրքրական է, որ ադրբեջանական իշխանությունների վայնասունը միայն Արցախին չի վերաբերում. նրանք ուշադրություն են դարձրել նաև մինչև 2050թ. Հայաստանի զարգացման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը՝ այն անվանելով ուտոպիա:

Հաջիևը շտապել է իր ղեկավարի նման խոսել սպառնալիքի լեզվով՝ իբր հայկական կողմը նման պահվածքով վտանգում է տարածաշրջանի անվտանգությունը՝ Հայաստանը հռչակելով ստեղծված իրավիճակի միակ պատասխանատու:

Միաժամանակ, ադրբեջանցի լրագրող Էյնուլլահ Ֆաթուլաևը գրառում է արել՝ կոչ անելով Հայաստանի դեմ պատերազմ սկսել, քանի որ Փաշինյանի հայտարարությունից հետո էլ ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը: