Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ղրղզստան

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 8-9-ը աշխատանքային այցով կգտնվի Ղրղզստանի Հանրապետությունում:

Հաղորդվում է, որ Հայաստանի վարչապետը Չոլպոն-Ատա քաղաքում մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։ Նիկոլ Փաշինյանը, որպես ԵԱՏՄ մարմիններում նախագահող երկրի ղեկավար, հանդես կգա նիստի բացման ելույթով։ Նախատեսվում է Հայաստանի վարչապետի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի համատեղ հայտարարությունը ԶԼՄ-ների համար, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակում համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրում և նամականիշի մարման արարողություն:

Հաղորդագրության համաձայն՝ այցի շրջանակում նախատեսվում են ՀՀ վարչապետի հանդիպումները Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի և ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:

Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների հետ ներկա կգտնվի նաև «Tengri Music Fest — 2019» ամենամյա միջազգային երաժշտական փառատոնի բացմանը:

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.